Սամվել Կարապետյանին կպատկանի Մոսկվայի կենտրոնում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրի բաժնետոմսերի 60 տոկոսը

Սամվել Կարապետյանը` որպես սեփականություն, կստանա Մոսկվայի հենց կենտրոնում՝ Տվերսկայա ու Մալայա Դմիտրովսկայա փողոցների միջև ընկած հատվածում կառուցվելիք համալիրի 60%-ը: 120 հազար քմ տարածքով համալիրում կբացվեն գրասենյակներ, բնակարաններ ու խանութներ, մնացած մասը կանցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերի կառավարչին:

Ներդրումային պայմանագրի ու շենքերի խմբի վերակառուցման պայմանների մասին, որտեղ մինչ 2011թ. գտնվում էր «Իզվեստիա» թերթի խմբագրությունը, РБК-ին տված հարցազրույցում ասել է «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով՝ նախագահի գործերի կառավարչի հետ պայմանագիրը նախատեսում է, որ «Տաշիրը» կստանա նախագծի 60%-ը:

2011թ. գարնանն «Իզվեստիա» թերթի խմբագրությունը հեռացել էր շենքից, որը զբաղեցնում էր անցած դարի 20-ականներից, Մոսկվայի հյուսիսում գտնվող «Դուքս» բիզնես-կենտրոն: Շենքի վերակառուցման աշխատանքը սկսվել էր 2012թ. հոկտեմբերին:
Կարապետյանը հաղորդել է, որ վերակառուցման առաջին փուլը, որն ավարտվելու է մոտ 1 ամիս անց՝ 2016թ. սկզբին, ենթադրում է ավելի քան 20 հազար քմ տարածքի գործարկում:
«Շահագործման հանձնելուց հետո ձեռնամուխ կլինենք երկրորդ փուլին:

Դա մոտավորապես 90 հազար քմ տարածք է, որը նախատեսվում է շահագործել՝ որպես բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ կլինեն բնակարաններ, գրասենյակներ, հյուրանոց ու առևտրային հատված»,- շարունակել է խոսքը գործարարը:

Կարապետյանը վստահեցնում է, որ «Տաշիրը» պայմանագիրը կնքել է նախագահի գործերի կառավարչի հետ, սակայն «նախագիծն ունի նաև գործընկեր», սակայն գործարարը հրաժարվել է տեղեկությունների հայտնել նրա մասին:

«Տաշիր» խմբի հեռահաղորդակցության ու մարքետինգի բաժնի ղեկավար Զարա Աճեմյանը բացատրել է, որ առաջին փուլը՝ շինությունների վերակառուցումը, ներառում է շուրջ 26 հազար քմ տարածք: Ողջ նախագիծը պետք է ավարտին հասցվի 2016 թվականին:

CBRE-ի ռազմավակարան խորհրդատվության բաժնի տնօրեն Պոլինա Ժիլկինան կարծում է, որ նախագծում ներդրումների ծավալը կարող է գերազանցել 15-17 մլրդ ռուբլին:

Տեսանյութեր

Լրահոս