
Հայկական SoloԼearn-ը` Սիլիկոնյան հովտի մինչեւ $10 մլն ֆինանսավորմամբ ստարտափների TOP 10-ում

Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, ճանաչվել է Սիլիկոնյան հովտի (Bay Area) մինչեւ $10 մլն ֆինանսավորում ունեցող Թոփ 10 ստարտափներից մեկը:
Silicon Valley Business Journal-ի փոխանցմամբ, վարկանիշը կազմել է ստարտափ հետազոտություններով զբաղվող Mattermark ընկերությունը:
Վարկանիշի կազմողները նշում են, որ «աճի տեմպերը նշված 10 ստարտափների դեպքում ավելացել են՝ ցույց տալով նախնական հզոր առաջխաղացում»:
Բացի ներդրումները, հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպես զբաղվածության աճը, առաջխաղացումը սոցիալական մեդիայում եւ կայքեր այցելությունները, ինչպես նաեւ ընկերություններին ներքին հղում:
Աղբյուրը՝ itel.am: