Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսևորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ և աննկուն աշխատանքի: Պետք է առաջնորդվեք սկզբունքայնությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ: Վստահ եմ, որ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ, դուք կկարողանաք արդյունավետորեն լուծել ձեր առջև դրված խնդիրները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին՝ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին, նրանց որդուն՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա կնոջը և որդուն՝ Պալմիրա և Քրիստոֆեր Նաջարյաններին:
Օրենքով ստեղծվում է էներգետիկ շուկա հետևյալ մասնակիցներով. արտադրողներ (գեներացնող հզորությունների՝ ԱԷԿ, ՀԷԿ-երի, Ջէկ-երի ներկայացուցիչներ), տեղափոխողներ (բարձրավոլտք գծերի ներկայացուցիչներ և մանրածախ վաճառողներ (ՀԷՑ), Կառավարության (էներգոնախ), ՀՀ ԿԲ, ՀԾԿՀ ներկայացուցիչներ։
Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 30.06.2015թ., ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների գործի քննությունը փոխանցվել է Ազգային անվնտանգության ծառայությանը` նախաքննությունը շարունակելու համար: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարցաքննվում է տնտեսագետ, Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:
«Ինքը չի հասկանում, որ գտնվում է պետական ծառայության մեջ»,- խոսելով երեկ՝ Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրակացություններ, որոնք հաստատում են ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»:
Այսօր՝ զբոսանքի ժամանակ, անընդհատ նայում էի երկնքին՝ ճաղերից այն կողմ: Եվ զարմանալի է այդ պատկերը. ինչո՞ւ մարդիկ չեն սիրում երկինքը ճաղերից այն կողմ, կամ, ավելի ճիշտ, ինչո՞ւ չեն հրճվում նրանով, նրա գեղեցկությամբ, նրա պարգևած հրճվագին համբույրներով… Որովհետև նրանք ճաղերից այս կողմ են, դրսում չեն: Այդ հրաշալի երկինքն իրենց չի պատկանում: Հենց դա էլ սպանում է կալանավորին, տանջում անընդհատ: Ինչո՞ւ, բայց չէ՞ որ կարելի էր հրճվել երկնքի գեղեցկությամբ՝ անկախ այն բանից՝ դրսում ես թե ներսում:
Մեր դիտարկմանը՝ բայց մարդկանց թիվը զգալիորեն կրճատվել է Բաղրամյան պողոտայում, Զ. Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Ես բոլոր խմբերի հետ նախորդ օրերին փորձել եմ խոսել, շփվել: Այստեղ շատի և քչի խնդիրը չէ, կարևորն այն է, որ օրակարգ ես ձևակերպում և այդ օրակարգը պարտադրում ես, իսկ հիմա Բաղրամյան պողոտան այս պահի դրությամբ շարունակում է պահել օրակարգը: Դա է շատ կարևոր, որ հարցին լուծում չի տրվել, բայց շարունակվում է օրակարգում մնալ»:
Վաղինակ Շուշանյանի եւ Մաքսիմ Սարգսյանի հարցազրույցը:
Եթե Բաղրամյան պողոտայում հավաքվել են կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչները, նրանց համակիրները, եւ նրանց նպատակն է հասնել իշխանափոխության, ուրեմն բողոքը քաղաքական է: Եթե մարդիկ հավաքվել են զուտ այն նպատակով, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, հասնեն «չեղարկման» (ինչպե՞ս, ո՞ւմ կողմից), ուրեմն բողոքը քաղաքական չէ:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում երեկ տեղի ունեցած միջադեպից տուժած կնոջ առողջական վիճակում նկատելի է չնչին դրական տեղաշարժ, սակայն դեռևս` ժամը 10:00-ի դրությամբ մնում է կայուն ծանր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ Վալերի Պերմյակովի գործը Հայաստանին հանձնելը բավարար է. նա գտնում է, որ պետք հենց Վ. Պերմյակովին հանձնել հայկական կողմին:
Քիչ առաջ մի խումբ երեխաներ եկան Բաղրամյան պողոտա, երգեցին հիմն ու գնացին: Նրանց ուղեկցող 2 կանայք ասացին, թե չի «մեկնաբանվում» երեխաների այցը:
Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հոգեվիճակի մասին:
Երբ երեխա էի, մտածում էի ՆԱ կա ու միշտ կլինի։ Երբ պատանի էի մտածում էի , ես կամ քանի դեռ ՆԱ կա։
Հուլիսի 1-ին, ժամը 08.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.00-ի թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաք են տեղափոխել Վանաձոր քաղաքի Սասունցիների 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ղ.-ին (ծնվ.1951թ.):
Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչպես հայտնի է, քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:
Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանում իրականացնող մեր հայրենակիցները խմբագրություն են ահազանգել ասելով, որ 24-ժամյա գրաֆիկը նվազեցնելու հետեւանքով անցակետում կուտակումներ են առաջացել:
Բաղրամյան պողոտայում 9-րդ գիշերն անցել է առանց միջադեպերի։
«Առավոտ շուտ տեսանք՝ սկեսուրը վազելով գնում էր, էլ չհասցրինք էլ կանչենք, իմանանք՝ ինչ է եղել: Մի ոսկի կին է, համեստության տիպար, կյանքում ձենը լսած չկանք, հաճելի անձնավորություն է, թաղապետարանում է աշխատում՝ որպես հաշվապահ»:
Հունիսի 25-ին Զուրաբյան 6 հասցեից հղի կնոջը հիվանդանոց հասցնելու համար բժիշկը ստիպված է եղել Կասկադի մոտից ոտքով հասել ծննդաբերող կնոջը, այնուհետև նրան կրկին ոտքով տեղափոխել շտապբուժօգնության մեքենայի մոտ։
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի վարույթը կփոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին:
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 82) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների:
Հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի:
Առանձնապես խոշոր չափերի գումար է խաբեությամբ հափշտակել՝ խոստանալով ՀՀ քաղաքացու անձնագիր: