
Ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Հատուկ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 15-ին, առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու պահին (5 մլն ՀՀ դրամ), ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը:
Կատարվում է նախաքննություն: