Բաժիններ՝

700 դոլարի և հեծանվի դիմաց՝ Հետախուզության նախկին պետն Ադրբեջանի հետախուզական ծառայություններին տեղեկություննե՞ր է տրամադրել

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Հետախուզության նախկին պետի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Ամավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի շրջանակներում Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում հանդես գալով «M.G.X» կայք-էջով, այդ սոցիալական ցանցով շփման ընթացքում ծանոթացել է «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը ու «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող այդ հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:

Ըստ մեղադրանքի՝ կողմնակի անձանց միջոցով, 3 դրվագով, ընդհանուր` 700 դոլար գումար և հեծանիվ ստանալով որպես վարձատրություն՝ Գարիկ Մարությանը համացանցի ««Odnoklassniki.ru» սոցիալական ցանցի և բջջային հեռախոսակապի «Viber» ծրագրի միջոցով` հաղորդագրություններով, փոխանցել է ծառայության բերմամբ իրեն հասանելի եղած, ինչպես նաև ծանոթ զինծառայողներից հայթայթած տեղեկություններ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ, այդ թվում՝ նաև տեղեկություններ, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական բնագավառի պետական գաղտնիք, և որոնց օգտագործումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար, այսինքն՝ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս լրտեսություն կատարելու և պետական գաղտնիք հանձնելու` պետական դավաճանության մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:

Տղամարդը նախկինում դատված չի եղել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մարտի 10-ին քրեական գործը մակագրվել է դատըավոր Վահե Խալաթյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս