Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Կարապետի ներկայացրած դիմումը:
Հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եգիպտոսի վերաքննիչ դատարանը բավարարել է երկրի գլխավոր դատախազության բողոքը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացնող դատավճռի վերաբերյալ:
Հետախուզվում է երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելու մեղադրանքով:
Հունիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առերեսում կատարելու ժամանակ կալանավորը հարվածել է ՀՔԾ-ը քննիչին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մինչև 65 մարդ է զոհվել Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային «Արևելքի աստղ» նավի աղետի հետևանքով, հայտնում է Inerfax-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Տեսանկարահանող սարքը արձանագրել է խանութից կատարված գողությունը:
Ռեժիմը, հերթական անգամ բացահայտելով իր բանտապետական էությունը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին թույլ չի տվել Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրապական հեղինակավոր համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա և ներկայացնելու Հայաստանը:
«Նախորդ օրն Աժ-ում տեղի ունեցած ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը բավականին ագրեսիվ ֆոն է ունեցել ի սկզբանե. Բիբինն իրեն պահել է ահավոր անկաշկանդ, որոշ գնահատականներով՝ անգամ ցինիկ, եւ խոսքի հենց սկզբում խփել է անհրաժեշտ «մեխը».
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, պարզվում է, այդքան էլ համեստ ունեցվածքի տեր չէ:
Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով մի շարք պաշտոնյաներ կարող են պատասխանատվության ենթարկվել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո «սև ամպեր» են կուտակվել քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների գլխին:
Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է 2018թ. իշխանության կադրային սցենարը, որում գլխավոր տեղերից մեկը հատկացվում է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին:
ՎՊ-ն արձանագրել է, որ 2010-2014 թթ. ներմուծվող դեղորայքի ծավալների, շաքարային դիաբետով հիվանդների, նրանց հատկացվող դեղերի քանակների համադրման արդյունքները վկայում են, որ մի շարք դեպքերում ԱՆ կողմից պատշաճ ուշադրություն չի հատկացվել ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների իրական պահանջարկի ձևավորման և դրան համապատասխան Ինսուլինի և տարբեր տեսակի դեղահաբերի բաշխման իրականացման հարցերին` հանգեցնելով դեղորայքի մեծաքանակ մնացորդների առաջացմանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքում տեղի ունեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Ուշագրավ են 2013թ. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ ՎՊ բացահայտումները: Այսպես՝ Գեղակերտ համայնքում այս նպատակով նախատեսվել է 11.3 մլն դրամի ծախս: Այդ գումարով գյուղապետարանը «Մուրան» ՍՊԸ-ից ձեռք է բերել 2013թ. արտադրության Nissan Sentra 1.8 SL մակնիշի ավտոմեքենա:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 2-ին, ժամը 03.00-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն ժամը 00.10-ին Հրազդանի կարաոկե ակումբում «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է:
Հունիսի 2-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Արուսյակ Ն.-ն և հայտնել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի 3-րդ մանկական հիվանդանոցի մոտ` երթուղայինի մեջ, գողացել են իր դրամապանակը:
Աղավնոյի բնակիչները մշտական ջուր կունենան: Ծրագիրը եռափուլ է, յուրաքանչյուր փուլում նախատեսվում է կառուցել 50 բնակելի առանձնատուն: Շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականից, որն իրականացնում են «Արգիշտի», «Մեխտրանսպորտ», «Էլիտստրոյ», «Եվրոստրոյ», «Արմեն-շին», «Դենարտ», «Ստրոյգիգանտ» կապալառու ընկերությունները:
ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է ընթացիկ տարվա մայիս ամսում կատարած տեսչական աշխատանքների արդյունքները:
Պայթյունի ձայնը լսվել է նաև Իջևանից 15 կմ հեռավորությամբ գտնվող Հովք գյուղում: Նոյեմբերյան քաղաքում մարդիկ տագնապահար դուրս եկան շենքերից:
Հիմա կրկնվում է նույնը, ըստ տարածված լուրերի՝ հայտնի է էլեկտրական ցանցերի նոր սեփականատերը, որը Հայաստանի վերջին ընտրությունների ժամանակ մեծ ֆինանսական ներդրում է կատարել և ահա եկել է ժամանակը փոխհատուցելու ի հաշիվ ժողովրդի:
«Սա նորություն չէ, ամբողջ Երեւանն էլ գիտի: Ուղղակի, որ ասում են՝ մի անխելք գետը քար է գցում, տասը խելոք չեն կարողանում հանել, հիմա դա է: Պարապ են մնացել, անկապ բաներ են գնում… շրջանառվող տեսանյութում անցած տարվա մայիսի 28-ին Սարդարապատի Ղարաքիլիսայի ու էդ տոների հետ կապված հավաքին են ինձ կադրում բռնացրել երկրապահների հետ, է դե թող սպարապետ Սարգսյանի մասին ելույթներս էլ ման գան, լսեն: Էդ ի՞նչ են բացահայտել, որ մի հատ էլ գրում են Արման Գալստյանի դիմակը պատռվեց»,- Aravot.am-ին ասել է հայտնի տաքսիստը:
Հունիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել 1967 թ. ծնված Հասմիկ Ղ.-ն և մատնացույց անելով 1981 թ. ծնված Նապոլեոն Մ.-ին:
«Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, և այս ենթատեքստում շատ կարևոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերի իրականացման համար։
1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձը։ Սպանությունը կատարելու կասկածանքով մեկ անձ ձեբակալվել է։