Բաժիններ՝

Անձրև, քամու ուժգնացում. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 16-17-ը Սյունիքում և Արցախում, մարտի  20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: Մարտի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

15_03 ARM

Երևանում՝

Մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Մարտի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 17-19 մ/վրկ:

ARM 15_03

Երևանի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.10C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.80C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս