Վթար Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին

Մարտի 15-ին, ժամը 21.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 110-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 766 պ/հ մակնիշի (վարորդ՝ Մ. Ա. ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 FV 214 պ/հ (վարորդ՝ Գ.Գ. 1974 թ.), ինչի հետևանքով Գ.Գ-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031