
Ի՞նչ է նարոտը

– Ի՞նչ է նարոտը:
– Ս. Մկրտությանն անմիջապես հաջորդող Ս. Դրոշմի խորհրդի վերջում քահանան օրհնում է խաչով նարոտը, որը կարմիր և սպիտակ թելերից է հյուսված: Այլ գույնի թել նարոտի մեջ չի գործածվում:
Ըստ եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` այս գույները խորհրդանշում են Քրիստոսի կողից բխած ջուրն ու արյունը: Մեր եկեղեցական մատենագրության մեջ ջուրն ընկալվել է իբրև Ս. Մկրտության խորհուրդ, իսկ արյունը` Ս. Հաղորդության:
Սովորաբար նարոտով խաչը կրում են երեք օր, իսկ դրանից հետո այն փոխարինում են շղթայով, իսկ նարոտն էլ պահում:
armchurch.info