Հունիսի 6-ին, ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներկա ռեժիմի հեռացումից հետո երկրի ռազմավարական կառույցները, որոնց թվում առաջին հերթին էներգոհամակարգը, ազգայնացվելու են: Ինքնիշխան Հայաստանում այդ կառույցների հսկիչ փաթեթը պատկանելու է պետության իսկ մասնակի մասնավորեցումը կատարվելու է տեխնոլոգիական հագեցում և ներդրումներ ապահովելու նպատակով:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր դեմ մահափորձը բեմադրված չի եղել։ «Դա ընդամենը մի քանի թափթփուկ, տականքներ կարող են նման բան ասել, ես ուրիշ բան չունեմ ասելու»:
Հունիսի 6-ին, ժամը 05.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բեռնատարը կողաշրջվել է:
Հունիսի 6-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում, այսօր` հունիսի 6–ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 22–ամյա Արթուր Բալյանը Երեւանի բնակիչ էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր։
Վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:
«Բազմիցս ես իրեն հարցադրում եմ արել՝ այդ ի՞նչ մոտիվացիա ես դու տեսել իմ մոտ, որ ես պետք է քո ֆեյսբուքը ջարդեի, կամ ի՞նչ տեխնոլոգիայով, ես երբեք ոչ քո համակարգչին, ոչ քո ցանցին եմ կպել: Այսօրվա իր ցույց տված վիդեոն ուղղակի ձեռքառնոցի է ինքն իրեն»:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 6-ին, ժամը 13.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Հողագործներ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր, ժամը 15:00-ի դրությամբ Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից 7-ը` մինչ 10 տարեկան:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ռեկտորի ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: Ռեկտորի պաշտոնի համար պայքարելու են ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և նախկին ռեկտոր, ՀՅԴ նախկին անդամ Ոստանիկ Մարուխյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հունիսի 6-ին առավոտյան՝ ժամը 9:15-ին, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ:
Հայր ու դուստր Ասրյանների պատմությունն ու Մխիթարյանների ընտանիքի ճակատագիրը հասարակական հնչեղություն ստացան, որոշ հասարակական գործիչներ նույնիսկ անգործության մեղադրանք ներկայացրին ոստիկանությանը:
Մոտ երկու ժամ է, ինչ սկսվել է «Ոչխարների խուզում» փառատոնը, որի գլխավոր նպատակը Տաթևը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն ու «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընգրկված 9 համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելն է:
Այսօր ասուլիսում լրագրողներից մեկը ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «հակաթոքմաջյանական» հայատարարություններն արդյոք պայմանավորվա՞ծ են նրանով, որ այդ սկանդալային նամակագրության մեջ նախարարը հիշատակված էր որպես «քաչալ շուն», թե՞ Արմեն Աշոտյանն ի սկզբանե նրա դեմ լարվածություն ուներ: Ի պատասխան լրագրողի հարցին՝ Հ. Թոքմաջյանն ասաց.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակեց մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվել իր և դասախոսներից մեկի միջև սկանդալային նամակագրությունը: Նա հայտարարեց, որ ինքը Աստծո և իր խղճի առաջ մաքուր է:
Մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի շրջանի մի շարք ֆերմերներ 168.am-ին տեղեկացրել էին, որ այնպիսի խոշոր կաթարտադրող ընկերություններ, ինչպիսիք են «Աշտարակ կաթը» և «Մարիաննան», հրաժարվում են իրենցից կաթ մթերել, իսկ մթերելու դեպքում էլ այնքան ցածր գին են առաջարկում, որ գյուղացիներին ձեռք չի տալիս անասուն պահելը:
Քրդամետ «ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության շուրջ 100 ակտիվիտ է ձերբակալվել ոստիկանների կողմից Թուրքիայի արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում գիշերային անկարգությունների հետևանքով, որ ծագել են նախօրեին կուսակցության քաղաքային շտաբում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Հալիձորում արդեն մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Ոչխարների խուզում» փառատոնը, որի հիմնական նախաձեռնողը «Տաթևի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հւմնադրամն է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների եւ համակարգի աշխատակիցների:
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի մահվան պատճառները։
«Նախնական վարկածով՝ ճանապարհին կենդանի է դուրս եկել նրանց առաջ, մեքենան փախցրել են, հետո ծառին է բախվել եւ այդպես հրդեհ է բռնկվել, բոլորը տեղում մահացել են»:
Քաթարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, երեկ մեկնել է Հայաստանից: Նա մեր երկրում մնացել է մոտ 2 օր, բայց ասում են, թե այդքան էլ գոհ չի եղել այցից, առանձնապես բարձր տրամադրություն չի ունեցել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և 1993թ. ծնված Ա.Բ.-ն:
Մերսեդես մակնիշի ավտոմեքենան պատկանել է Լևոն Սերոբյանին: Որոշ խոսակցություններ էին շրջանառվում` համաձայն որոնց հնարավոր է, որ երիտասարդին սպանել են: