![](/banners/BeFunky-design.jpg)
Պոլիոմելիտի մասսայական պատվաստումներ. ո՞րն է պատճառը
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/1456406769_patvastum.jpg)
Tsayg.am-ը գրում է. Գյումրու պոլիկլինիկաներում իրականացվում են մասսայական բնույթի պոլիոմելիտի պատվաստումներ: Համաձայն առողջապահության նախարարության հրահանգի, պատվաստումների անցկացման ժամկետները սեղմ են, կպատվաստվեն խոցելի խմբի` 2-6 տարեկան երեխաները: Հիմնական նպատակն է կանխել և զերծ մնալ հարևան պետություններից ներթափանցող ինֆեկցիաներից:
Հիշեցնենք, որ պոլիոմելիտը ինֆեկցիոն հիվանդություն է, որով ախտահարվում են ցանկացած տարիքում, իսկ ավելի հաճախ 2-6 տարեկան երեխաները: Արդեն մի քանի օր է՝ նշված տարիքային խմբի երեխաների հոսքը պոլիկլինիկաներ չի դադարում: