Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:
Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
Դանակի 20-ից ավելի հարված և կտրած պարանոց: Ոստիկանները բացահայտեցին ծանր հանցագործությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չի կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը առողջապահության համակարգի վրա կարող է էական անդրադարձ ունենալ:
Երևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ:
Ամռան շոգ ամիսներին ոչ սառնարանային պայմաններում վաճառվող գազավորված ըմպելիքի պարբերաբար օգտագործումը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ օրգանիզմի վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
ԼՂՀ ազգային ժողովի լիարժեք գործունեության համար ստիպված են սենյակներ վարձակալել նաեւ կողքի՝ «Արմենիա» հյուրանոցից, քանի որ եղած սենյակները բավարար չեն նոր՝ մշտական հիմունքներով աշխատող խորհրդարանի համար։
«Ինձ խոստացիր». Արմեն Աշոտյանի և Հայկոյի երգի տեսահոլովակը պատրաստ է:
Լրագրողներն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նախարարությունն ուսումնասիրություն ունի՞, թե ինչպես կազդի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բնակչության, սոցիալապես անապահով խավերի վրա:
«Ընդհանուր առմամբ, աշխատավարձերի աճը առնվազն 2 անգամ գերազանցում է գնաճի աճը: Եվ այս պարագայում խոսել համատարած աղքատացման, սովալլուկ մանուկների մասին և այլ լալահառաչ իրականության մասին, կարծում եմ, այնքան էլ տեղին չէ: Մենք ունենք դժվարություններ, մենք ունենք խնդիրներ՝ թե՛ տնտեսական զարգացման, թե՛ տարածաշրջանային համաչափ զարգացման տեսակետից, բայց պետք է ամեն ինչ ներկայացնել ճիշտ»:
Այսօր խորհրդարանի նիստում շարունակվեց 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձանագրեց այն միտումներն ու օրինաչափությունները, որ ձևավորել են 2014 թ-ին և կարող են ազդեցություն թողնել այս տարվա վրա:
Նախօրեին Վերին Աղբյուրակ թաղամասում 75-ամյա թոշակառու տղամարդը ինքնասպան է եղել:
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու 126 հասցեում գործող «Էս- Վի» հյուրանոցային համալիրի գույքին հրկիզման եղանակով վնասելու դեպքի առթիվ։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել մայրաքաղաքի օրվա տոնակատարության մասին:
Վարակի տարածման գործում միջատները մեխանիկական կամ կենսաբանական գործոն են հանդիսանում, այսինքն մի քանի հիվանդության հարուցիչները միջատի միջոցով մեխանիկորեն փոխանցվում են, մյուս դեպքում` հարուցիչները միջատի օրգանիզմում անցնում են կենսաբանական զարգացման որոշակի փուլ՝ պայմանավորելով տվյալ հիվանդության հետագա ընթացքը:
Հունիսի 10-ին, ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը` առկա է արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 10-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան մայրուղում գտնվող շշերի արտադրամասում:
Հունիսի 3-ին Աջափնյակ վարչական շրջանում սպանված Ազատ Առաքելյանի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ 16-րդ թաղամասի 39-րդ եւ 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգում նշված օրը՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ազատ Առաքելյանը եւ Վաղինակ Դերձյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպել էին, վիճաբանել:
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը ստացավ ամբողջական վերահսկողություն Կոտայքի մարզի նկատմամբ. մարզպետը նրա փեսան է՝ Կարապետ Գուլոյանը, իսկ Աբովյանի քաղաքապետ։
«Գեներալ Մանվելի սենյակ մտնող Մհեր Սեդրակյանին հարցրինք. ասել էիք՝ Լյովիկենց սպանության գործով կգա Պզոն, Ձեզ կտեսնի, եկավ-տեսա՞վ, ի՞նչ գործընթացների մեջ եք էս պահին: «Բարով գա, բարով գնա»: Դեռ չի՞ եկել: «Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք»:
Մեր տեղեկություններով, հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում:
Օօօ, ոչ, ես հասարակական գործունեությամբ եմ զբաղված»,- մեր հարցից անակնկալի եկած՝ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ Իրինա Քոչարյանը, երբ հետաքրքրվեցինք պատգամավոր դառնալու նրա ցանկության մասին։ Իսկ մինչեւ Ձեր կյանքի վերջը հասարակական գործունեությա՞մբ եք զբաղվելու։
Հունիսի 10-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առևտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 23:10-ի սահմաններում Լեռնանիստ գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 200 LT 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դեպի Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
Հղիության ընթացքում մորն ու երեխային կապող պորտալարը ծննդաբերության ժամանակ աշխարհի առաջատար մասնագետները խորհուրդ են տալիս դեն չնետել. դրանում եղած արյունը մարդկային կյանքեր է փրկում: Ոսկրածուծի քաղցկեղի բուժման նպատակով աշխարհում մեծ տարածում ունեցող այս մեթոդի ներդրմամբ Հայաստանում սկսել են աշխատել 2014 թվականի հոկտեմբերից:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում գյուղացիներից կաթ են ընդունում 2 ձեռներեց՝ Կոթի գյուղի բնակիչ եւ ոսկեպարցի գործարար:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախադպրոցական տարիքի 23 երեխա կա Տումիում, 0-3 տարրիքայինները` 26:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 13.00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 01.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: