Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապակին կոտրելով՝ շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գազի բալոնը և գազով մեքենա վարելու թույլտվությունը՝ սեփականատիրոջը պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ ողբերգական ավտովթարի զոհ դարձած 22-ամյա Արման Տոնոյանի հոգեհանգստյան արարողությունը:
Անի Զախարյանի պսակադրության արարողությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ժամը 17:30-ի սահմաններում 28-ամյա Վրեժ Խաչատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 14 TA 014 համարանիշի ավտոմեքենայով Դաշտավան-Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել Դաշտավան գյուղը ազդարարող ցուցանակին և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդրով հատուկ ներկայացուցիչ Ժան Տոդտը Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի տրանսպորտի անվտանգության հարցերով տեղակալ Վիկտոր Կիրիյանովի հետ հանդիպմանը անհանգստություն է հայտնել՝ կապված Ռուսաստանում հարբեցողության խնդրի հետ:
Ծառուկյանի Էդոյի անունն արդեն Արթուր է:
Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք և Տարածքային կառավարման Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող արհեստական ջրամբարում երեխա է խեղդվել և դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Հունիսի 7-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակա ջրամբար քաղաքացի է ընկել:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում` (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Հունիսի 7-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի շենքերից մեկի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով տանիքից:
Արտաշատի քաղաքապետի թեկնածու, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 7-ին, քաղաքի 17/7 ընտրատեղամասում մասնակցեց ընտրության:
Այսօր` հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանում Հայաստանի Հանրապետության թվով 32 համայնքներում
Հունիսի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ հայտնաբերել և Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1958 թ. ծնված Անդրանիկ Մ:
Երևանում հունիսի 7-11-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Բնակության համար անմարդկային պայմաններ, քայքայված տնակ, առնետների և թափառող շների ընկերակցություն: 76-ամյա Դոլորեսն ապրում է այսպիսի իրավիճակում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում հունիսի 6-ին ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Այդ սարքը կոտրվում է, որից գազը դուրս գալով՝ հպվում է կրակ առաջացնող որեւէ բանի, առաջանում է հրդեհ: Նման մակնիշի մեքենաների վրա սովորաբար տեղադրվում են իտալական գազի բալոններ, որը չի կարող պայթել: Միանշանակ հրդեհի պատճառը ռեդուկտորի կոտրվելն է»:
«Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 145 411 ԱՄՆ դոլար: «Վենեցիա»-ն, ի դեպ, գործարար Աբրամ Ամիրխանյանին պատկանող մի քանի ընկերություններից միայն մեկն է, որն էլ իր հերթին բացի «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից պարտքե ունի նաև այլ ընկերությունների ու անհատ ձեռներեցների:
Վաղն ամուսնանում եմ։ Վաղը ուզում եմ մոռանալ քաղաքական բոլոր վայրիվերումների մասին,խնդիրների մասին,հանրահավաքների մասին։ Վաղը ուզում եմ ինձ միայն կին զգալ, երջանիկ կին, ով ինքն է կերտում իր երջանկությունը։
«Երևի նկատած կլինեք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ Թոքմաջյանը չի ընտրվելու: Իսկ դուք հասկանում եք, որ մեր իրականության մեջ ինչքան էլ մրցակցային լինի, բայց նախարարի դիրքորոշումը շատ էական է: Այս ամենը տանում է նրան, որ հունիսի 20-ից հետո պարոն Թոմաջյանը չի ղեկավարելու Պոլիտեխնիկը»:
168.am-ի հետ զրույցում Կալիֆոռնիայից վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Հայաստան ժամանած Ռոբերտ Դավիդյանն, ասաց, որ իրեն շատ է դուր եկել փառատոնը. «Տաթևը ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ վայրն է, իսկ այս փառատոնը ստիպում է մի լավ ուրախանալ: Ես վայելում եմ այս օրը և մեծ հաճույքով համտեսում եմ հայկական խորոված»:
Հունիսի 5-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 38 շենքի վերելակում (10-րդ և 11-րդ հարկերի միջակայքում) քաղաքացիներ են արգելափակվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան ձևակերպումների բաժնի ավագ մաքսային տեսուչ Սուրիկ Շահբազյանը, խախտելով ՀՀ մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջները, իր լիազորություններն իրականացնելիս, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձի հանձնելու հանգամանքը հայտնաբերելուց հետո, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսել:
. Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից արտագաղթը շարունակվում է: 1985-1987թվականներին Վազաշենի միջնակարգ դպրոցն ուներ 370 աշակերտ:
Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944 թ. ծնված Իսրայել Գ.-ի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին և պատճառել վնասվածքներ:
«Գրիգոր Խաչատրյան» յուրօրինակ մրցանակը հանձնվում է 1990 թվականից: Հեղինակի՝ Գրիգոր Խաչատրյանի խոսքերով՝ տրվում է նրանց, ովքեր կարողանում են իրենք իրենց գերազանցել. «Երբ նայում եմ մարդուն ու ասում եմ ՝ մալադեց, այդ ժամանակ ի՞նչ պիտի տամ նրան՝ իհա՛րկե իմ մրցանակը: Ավելի թանկ ու կարևոր բան, քան Գրիգոր Խաչատրյանի մրցանակն է, չկա»: Այո, մրցանակը հենց ինքն է՝ նկարիչ Գրիգոր Խաչատրյանը: Մրցանակակիրները պետք է գրկեն իրենց մրցանակին՝ Գրիգոր Խաչատրյանին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Տարոն թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1943 թ. ծնված Ռիփսիկ Մ.-ին:
Հանրապետության տարածքում հունիսի 7-11-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: