Կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Որոշմամբ սահմանվել է նաև համալսարանի գործունեության նպատակը, խնդիրները և գործառույթները: Համալսարանի նպատակն է ռազմավարական մակարդակի կրթական օղակի ստեղծումը, մասնավորապես, ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգության ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը:

Հաստատությանը ֆինանսական ճկունություն ընձեռելու համար գործադիրի մեկ այլ որոշմամբ կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամ, որի նպատակն է աջակցել ՀՀ ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացմանը:

Գործադիրն ընդունել է նաև համապատասխան որոշում, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների որակյալ կրթություն ստանալու, սոցիալական վիճակը բարելավելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու պահանջներից: Ըստ այդմ, գումար կհատկացվի կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Գումարը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031