Բաժիններ՝

Ավտոմեքենայից էլեկտրական մարտկոց և պահեստային անիվ գողացողը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 1961 թ. ծնված Գևորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Այնթապ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031