Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողները սպանության մեջ իրենց մեղավոր չճանաչեցին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը։

Դատական նիստի ընթացքում հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանն իրենց մեղավոր չճանաչեցին։

Ամբաստանյալ Վաչե Սահակյանը սպանության մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, իսկ 359-րդ հոդվածով երեք դրվագներից մեկով նա իրեն մեղավոր չճանաչեց, ասաց՝ երկու դրվագով առաջադրված մեղադրանքում մասնակի է մեղավոր ճանաչում, քանի որ ինքը միայնակ է եղել։

Մովսես Ազարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց։

Ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, ով մեղադրվում է զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու համար, մեղավոր չճանաչեց իրեն։

Մանրամասներն առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031