Բաժիններ՝

«Շատերը խոսեցին, իբր ծախվել եմ, ինձ վախեցրել ու սպառնացել են». Վաղինակ Շուշանյան

Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես տարվա ամփոփում չեմ անի, չեմ ասի որ լավ տարի էր, հաջողությունների տարի էր ու նման երկար բարակ ճառեր…
Ընդամենը մի քիչ փակագծերը կբացեմ, ինչը մի գուցե որոշ մարդկանց նախատոնական ու տոնական տրամադրությունը փչացնի…

Բոլորիս քաջ հայտնի է ամառային իրադարձությունները և թե ինչ տեղի ունեցավ, սակայն դրան այժմ չեմ անդրադառնա, բազմիցս խոսվել է այդ մասին:

Ուշադրություն կհրավիրեմ մի հարցի վրա, որի մասին արդեն 6 ամիս է լռում եմ:
Շատերը խոսեցին , իբր ծախվել եմ, ինձ վախեցրել ու սպառնացել են, իբր ինձ ուղղորդել են, հիպնոսացրել են, ինչ որ հեղուկ են ներարկել, իբր ԱԱԾ-ի դրածո եմ, Չեխիայից եկած ագենտ եմ ու լիքը նման բաներ: Բայց եղավ մի վարկած ինչը ինձ հունից հանել է ու գիտակցությանս մեջ չի տեղավորվում` այն է, ինձ «ծախվելու» ժամանակ գաղտնի նկարահանում է տեղի ունեցել ու նման լուրեր տարածողները բոլոր հետաքրքրվողներին խոստացել են ցույց տալ այդ նկարահանումը, մարդկանց գցելով թյուրմածության մեջ:
Հիմա հռետորական հարց.

-Եթե կա նման վիդեո տարբերակ ձեր ձեռքում, ապա պահանջում եմ անմիջապես հրապարակել և ես կկանգնեմ հրապարակի մեջտեղում ու թող անցնող-դառնողը ինձ քարով ու փայտով խփի:

Իսկ եթե մինչև այս տարվա ավարտը չհայտնվեց նման տեսանյութ և ի ցույց չդրվեց, ապա ես կհրապարակեն այն չարախոսների անունները, որոնց մասին ավելի շատ տեղեկություններ կարող եմ հաղորդել և այդ ժամանակ թող հանրությունը դատի ինչպես որ կցանկանա….

Հ.Գ. իսկ ինչ վերբերում է ճիշտ ու սխալին`
Ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցում…
Հ.Գ.Գ . գրառումս կմնա մինչև օրվա ավարտը ու ես մինչև տոների ավարտը չեմ լինի համացանցում..
Եվ վերջում
Շնորհավոր բոլորդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս