Բաժիններ՝

Ձերբակալվել են սպանություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա:

Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ձեռքի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Ավետիք Մարտիրոսյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ժամը 10.50-ին նշված բուժհաստատությունից մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ Ավետիք Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական բազմածավալ գործողությունների արդյունքում՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, սպանություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Նոր Նորքի 2-րդ զանգվածից ոստիկանություն բերման են ենթարկվել Բ. Մ.-ն և Մ. Լ.-ն:

Վերջիններս տվել են ինքնախոստովանական բացատրություններ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Բ. Մ.-ն և Մ. Լ.-ն ձերբակալված են:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս