
Քաղաքացին հայտնել է, որ քննիչի կողմից կեղծվել են իր ցուցմունքում առկա ստորագրությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է քաղաքացի Էրիկ Ե.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվող Արտյոմ Ա.-ն հայտարարել է, որ քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից կեղծվել են իր նախաքննական ցուցմունքում առկա ստորագրությունները:
Վարույթն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: