Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու գործի մասին

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու գործը, կարծես թե, մոռացվեց: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, թե չի կարծում, որ մոռացվել է, քանի որ գործը շարունակվում է, դատական նիստեր են տեղի ունենում ՀՀ-ի տարբեր դատարաններում:

«Երեկ նույնպես նիստ է տեղի ունեցել, մի հարցում էի արել գաղտնալսումների հետ կապված, թե ինչպե՞ս է տեղի ունեցել, որ չեն կարողացել գաղտնալսել: Նույն պատասխանը, ինչ փաստաբանին էին տրամադրել, ինձ են տրամադրել, որ դա «պետական գաղտնիք է, մենք չենք կարող տրամադրել, թե ինչպես մենք չկարողացանք գաղտնալսել»»,- նշեց Զ. Փոստանջյանը:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք կստանա այդ գործը՝ նախորդ փորձերը նկատի ունենալով, Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Վերջիվերջո, մենք պետք է հասնենք նրան, որ մեր երկրում տեղի ունենան արդար դատաքննություններ և պատժի ենթարկվեն իրապես մեղավոր անձինք, որոնք վտանգավոր են հասարակության համար: Պայքար գնում է, և եթե դու հետևողական պայքարում ես, դու ունենալու ես արդյունքներ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս