Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ իրենց ՝ նախարարությանը հատկացված միջոցները նախորդ տարվա համեմատ կրճատվել են։
Անընդհատ ցավեր է ունենում, սրսկում են, ընդամենը 5 րոպե է պահում, հետո նորից սկսում է ցավել: Հաց էլ ուզում է ուտել, ստամոքսը դատարկ է, բայց չի կարողանում ծամել, կուլ տալ, ասում է՝ մամա, սոված եմ, բայց չեմ կարողանում ուտել:
Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ մեկի նկատմամբ խոշտանգումներ եւ ճնշումներ չեն կիրառվել։ Խոսքերս սին չերեւալու համար հիմնավորեմ, որ այդ ողջ ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական մասնաճյուղի անդամները գրեթե ամեն օր հանդիպել են ոճրագործներին, շատ հաճախ՝ նաեւ մեկուսի։
2015թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը, որի հիման վրա ՀՀ նախագահը 08.10.2015թ. հրապարակեց հրամանագիր՝ հանրաքվեի օր նշանակելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ը: Հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ից:
Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի ծնողները՝ կատարվածի մասին:
Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ինչո՞ւ էր ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն որոշել դիմակավորված և զինված ստուգումներ իրականացնել։ «Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից հասած տեղեկությունների համաձայն՝ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել են իրավապահներին՝ հայտնելով թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի։
Իսկապես անհնար է չգնահատել այն կարևոր աշխատանքը, որ օրն ի բուն իրականացնում եք դուք: Այն առավել արժևորվում է նաև նրանով, որ առնչվում է մեր հասարակության առավել զգայուն խավերին: Մեր օրերում, ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ:
Նոյեմբերի 4-ի ժամը 07.53-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի.
ՌԴ-ում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
«Քիչ հավանական վարկած է իրականում, որ վարորդը քնել է: Այստեղ, որպես կանոն, նման ճանապարհ անցնելուց երկու վարորդով են երթեւեկում: Պետք է ստուգվեն վարկածները, վարկածներից մեկն այն է, որ կարող է լինի այնտեղ՝ ավտոբուսը հնարավոր է «горный привод»-ը միացրած չի եղել»:
Օգոստոսի 21-ին հաղորդվել էր 1977 թ. Նելլի Հարությունյանի անհայտ կորելու մասին: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա: Մյուս կողմից ողջ աշխարհում առողջապահությունն այն աստիճան է զարգացել, որ հղիության ընթացքում հնարավոր խնդիրները հնարավոր չէ դրանց ի հայտ գալու շրջանում չնկատել:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
Պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները։ Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին»։
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, երեկ գումարել է ևս մեկ նիստ։
«Մինչեւ ծննդաբերելը 17-ամյա կինն ամուսնու եւ ծնողների հետ Կարբիի սարերում անասուն է պահել: Երեխայի ծնվելու օրը նրան տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ ծննդաբերել է, ապա մորն ու մանկանը միասին բերել են «Լայթ հաուս»»,- փոխանցեց ոստիկանության աշխատակիցը:
Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը:
Վթարից տուժածները ներկա պահին բուժում են ստանում Ռուսաստանի Դաշնության Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում: Նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, և գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ադոնցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կախվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր ծանոթներից մեկը երեք ամիս առաջ աղջիկ էր փախցրել: Փետրվարի 13-ին հարսանիք արեցին, արդեն երկու ամսական հղի կնոջը հարսի շոր հագցրեցին, եկեղեցում պսակադրության խորհուրդ կատարվեց: Մի՞թե դա սխալ չէ:
Ռուսաստանից Երևան վերադարձող ավտոբուսի կողաշրջման հետևանքով մահացած Գառնիկ Հակոբյանը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից էր:
Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի կինը՝ կատարվածի մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Ինձ ծանոթ մի տղամարդ ամուսնալուծվել է շուրջ 10 տարի առաջ և ունի երեխա: Վերջերս նա հանդիպեց մի կնոջ ու այնպես ստացվեց, որ վերջինս տեղափոխվեց այդ մարդու տուն առանց հարսանիքի, քանի որ տղամարդու մոր յոթը դեռ չէր լրացել: Այժմ կինը հղի է և որոշել է ամուսնանալ բոլոր օրենքներով` հարսի շոր, տարոսիկ, եկեղեցի… Արդյոք մեղք չէ՞ հղի կնոջ ամուսնությունը եկեղեցում:
Անսովոր դեպք է տեղի ունեցել Բրազիլիայի Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի Մոստարդաս քաղաքում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ես դիմում եմ պարոն Կարեն Ճշմարիտյանին՝ թող իր տեղակալներին կարգի հրավիրի և հասկացնի, որ կարտոֆիլի արտահանումն էլի արտահանում է, ու մեր երկրի համար է, ոչ թե մեզ նամակ գրեն, որ իրենք փոքր բիզնեսն են ֆինանսավորում, իսկ կարտոֆիլը փոքր բիզնեսի մեջ չի մտնում»:
Հոկտեմբերի 23-29 ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40454 քաղաքացի: