Բաժիններ՝

Այդպես էլ չկարողացավ իր երազած երկինքը տեսնի. Սողոմոն Քոչարյանի վիճակը վերջին օրերին ավելի է վատացել. news.am

20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին, դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը վերջին 2 օրվա ընթացքում ավելի է վատացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  նրա մայրը՝ Զինա Քոչարյանը:

«Անընդհատ ցավեր է ունենում, սրսկում են, ընդամենը 5 րոպե է պահում, հետո նորից սկսում է ցավել: Հաց էլ ուզում է ուտել, ստամոքսը դատարկ է, բայց չի կարողանում ծամել, կուլ տալ, ասում է՝ մամա, սոված եմ, բայց չեմ կարողանում ուտել: Ես ոչ մի լավ բան չեմ սպասում, գնալով ավելի է վատանում: Այդպես էլ չկարողացավ իր երազած երկինքը տեսնի, դուրս գա, մաքուր օդ շնչի»,-ասել է  Զինա Քոչարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս