
Հոկտեմբերի 23-29-ը մայրաքաղաքում ծնվել է 428 երեխա՝ 232 տղա, 196 աղջիկ

Հոկտեմբերի 23-29 ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40454 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 428 երեխա՝ 232 տղա, 196 աղջիկ: 2015 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Երևան քաղաքում ծնվել է 19155 երեխա: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնելիությունն աճել է 2 տոկոսով: