
«Վրացական երազանք»-ը ՏԻՄ ընտրություններում բացարձակ հաղթանակ է գրանցել․ ԿԸՀ

Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հաղթել է բոլոր տեղերում, հայտարարել ԿԸՀ-ն՝ քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո։
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն ստացել է ձայների ավելի քան 71%-ը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո
Նրա գլխավոր մրցակիցը՝ «Ուժեղ Վրաստան – Լելո» կուսակցությունից Իրակլի Կուպրաձեն, ստացել է 37,257 ձայն՝ 12.43%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը։