
Արդյոք մեղք չէ՞ հղի կնոջ ամուսնությունը եկեղեցում

– Ինձ ծանոթ մի տղամարդ ամուսնալուծվել է շուրջ 10 տարի առաջ և ունի երեխա: Վերջերս նա հանդիպեց մի կնոջ ու այնպես ստացվեց, որ վերջինս տեղափոխվեց այդ մարդու տուն առանց հարսանիքի, քանի որ տղամարդու մոր յոթը դեռ չէր լրացել: Այժմ կինը հղի է և որոշել է ամուսնանալ բոլոր օրենքներով` հարսի շոր, տարոսիկ, եկեղեցի… Արդյոք մեղք չէ՞ հղի կնոջ ամուսնությունը եկեղեցում:
– Ճիշտ կլիներ, որ ամուսնացողները մոտենային քահանային և բացատրեին իրավիճակը, ներկայացնեին ամուսնու բաժանված լինելու և կնոջ հղի լինելու հանգամանքները: Քահանան տեղում կկողմնորոշվեր, թե ինչպես վարվել: Սակայն չդատենք նրանց: Մեր եկեղեցին նման դեպքերի համար էլ լուծումներ ունի: Չնայած որ եկեղեցին խրախուսում է կուսանաց (կույս պսակադրվողների` թե կնոջ, թե տղամարդու) ամուսնությունը, այնուամենայնիվ, ունի նաև ոչ կուսանաց պսակադրության կարգ, որ կատարվում է երկրորդ ամուսնության ժամանակ:
Աղոթաբար` Նոյ սարկավագ Անդրեասյան
qahana.am