
38-ամյա կինը, որը օգոստոսի 21-ին դուրս էր եկել աշխատավայրից և նրա գտնվելու վայրն անհայտ էր, հայտնաբերվել է

Օգոստոսի 21-ին հաղորդվել էր 1977 թ. Նելլի Հարությունյանի անհայտ կորելու մասին: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 2-ին Նելլի Հարությունյանը հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում և ժամը 20.35-ին ներկայացվել բաժին: Կատարվում է նախաքննություն: