 
                        ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժած 2 հայերի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ. news.am
 
                                    ՌԴ-ում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Ուզլովայա բժշկական կենտրոնում գտնվող Արիկոնյանը ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ ողնաշարի վնասվածք: Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Արիկոնյանի անձնական տվյալներ դեռեւս հայտնի չեն:
Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են նաեւ ծանր վիճակում գտնվող Գոհար Գասպարյանը եւ Սերյոժա Սարգսյանը: Նրանք ստացել են գանգուղեղային վնասվածք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        