 
                        Ռուսաստանի Օմբուդսմենն իր ցավակցություն է հայտնել ավտոբուսի վթարի հետ կապված և առաջարկել իր օգնությունը
 
                                    Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը:
Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»:
Ռուսաստանի Օմբուդսմենն իր գրության մեջ նաև նշում է, որ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների ընտանիքներին»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        