Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի եւ կրակոցներ արձակել:
1in.am-ի տեղեկություններով՝ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, որը վթարի է ենթարկվել, պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի տնօրենը Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանն է (Պալաչ):
Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Կա 7 զոհ և 35 հոսպիտալացված: Ավտոբուսում եղել է 63 մարդ: Վարորդը չի տուժել:
Այսօր ավարտվում է ԱՍՆ–ում կեցության և աշխատանքի իրավունք ընձեռղ այսպես կոչված «Գրին քարտի» 2017 թվականի խաղարկության ժամկետը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 2-ին։ Հայաստանում ավանդաբար այս միջոցառումը ակտիվ է անցնում։
«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, որը կալանքի տակ է գտնվում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով, պատրաստվում է ցուցմունք տալ:
Հարսը հարսանիքին կարո՞ղ է հագնել սպիտակ շոր, որի վրա կա սև գոտի: Պատասխանում է Նոյ սարկավագ Անդրեասյանը:
Դատարան է ուղարկվել Երևանի գիշերային ակումբներից մոկի մոտ տեղի ունեցած կրակոցների գործը: 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Պենտհաուս» գիշերային ակումբի մոտ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից կրակել է տղամարդու որովայնին, պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող
Ես ցանկանում եմ ամուսնանալ հորս հորաքրոջ աղջկա դստեր հետ: Արդյոք թույլատրելի՞ է մեր ամուսնությունը, քանի՞ «պորտ» ենք մենք միմյանցից հեռու (ես-հայրս-պապս-պապիս քույրը-քրոջ աղջիկը-քրոջ աղջկա աղջիկը):
Մենք մի քիչ հոգնել ենք պատերազմից: Պատերազմականից հետո ցանկություն ունեցանք անդրադառնալու այնպիսի մի թեմայի, որում հնարավորինս քիչ լինեին սարեր, դիրքեր, կրակոցներ և նման այլ բաներ… Ծով լինի, մարդկանց մեջ երջանկության գիտակցություն լինի: Փնտրտուքները մեզ տարան Աֆրիկա՝ Քենիա, որտեղ 20000 մարդ է ապրում, 6000 էշ, և ընդամենը երկու մեքենա կա: …
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանին, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին, հայտնաբերել են ողջ և առողջ։
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում ինտերնետի խափանում է եղել նոյեմբերի 2-ին ժամը 19-ի սահմաններում։
Հոկտեմբերի 31-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյան փողոցի տներից մեկից, գլխի վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Էդվարդ Խ.-ին, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նոյեմբերի 2-ին, ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ համաձայն որոշման՝ մայրաքաղաքում ընթացիկ տարվա նոյեմբերի 1-30-ը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ է անցկացվում:
Նույն դեպքի վերաբերյալ Արման Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն և մի քանի այլ ոստիկաններ իր կողմից բժշկի կազմած արձանագրությունը պատռելու համար բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:
Մեր աղբյուրը նշում է, որ մինչ այդ խաղողը մթերվել է 60-80 դրամով, իսկ քանի որ շաբաթ օրը մթերման վերջին օրն էր, և հայտարարվել էր Արարատյան դաշտավայրում սպասվող ցրտահարությունների մասին, մթերող գործարանների սեփականատերերն օգտվել են այդ հանգամանքից և մթերման գինը սահմանել 35 դրամ:
Ռուս փրկարարները Եգիպտոսում Airbus 321-ի կործանման վայրում ուղևորների նոր մարմիններ են հայտնաբերել, հայտնում է Interfax-ը:
Սահմանային իրավիճակի վերաբերյալ նախարարը հավաստեց, որ այն վերահսկելի է և վերջին ժամանակներում խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցները քիչ են. «Ամեն դեպքում հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը և այն համեմատաբար խաղաղ է»:
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ԼՂՀ Լաչինի շրջանի Գետամեջ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ն:
«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում ինքնասպան եղած 1978թ. Կարեն Կարապետյանի մահվան դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ են տանում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ» ընկերությունները:
Նոյեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, 1980 թ. ծնված Զոհրաբ Ա.-ն և 1971 թ. ծնված Մուշեղ Ս.-ն Նորամարգ գյուղում գտնվող ձկնաբուծարանից գողացել են թառափի 4 մայրացու ձկներ` 13 կգ ընդհանուր կշռով, ձկնաբուծարանին պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Երկու խնդիր է առաջանում, եթե ընտրողն ունի և՛ նույնականացման քարտ, և՛ հին նմուշի անձնագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով՝ հին նմուշի անձնագրի դեպքում Ընտրական օրենսգիրքը՝ որպես վերահսկող մեխանիզմ, սահմանել է դրոշմակնքելու ընթացակարգը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:
ՀՀ Արտակարգ իրավիճակի ծառայության թեժ գիծը օրական 4000-6000 զանգ է ստանում
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի գիշերը կնվազի 3-4, ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: