
Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են

Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերիկողմից ձեռնարկված օպերատիվ գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակգործողությունները լռեցվել են:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն