
Կարելի՞ է հղի կնոջը հարսի շոր հագցնել և եկեղեցում պսակադրել

– Մեր ծանոթներից մեկը երեք ամիս առաջ աղջիկ էր փախցրել: Փետրվարի 13-ին հարսանիք արեցին, արդեն երկու ամսական հղի կնոջը հարսի շոր հագցրեցին, եկեղեցում պսակադրության խորհուրդ կատարվեց: Մի՞թե դա սխալ չէ:
– Սխալ էր աղջկան փախցնելը: Վստահ եմ, որ այդ ամենը կատարվեց հարսանեկան ծախսերից խուսափելու համար: Ճիշտ կլիներ, որ մինչև ամուսնությունը զույգը եկեղեցում օրհնություն ստանար: Սակայն քահանան շատ ճիշտ և խոհեմ է վարվել, որ թույլ չի տվել, որ նրանց կյանքը շարունակվի առանց օրհնության, և երեխայի ծնունդը սկսվի չօրհնված ընտանիքում: Հետայսու պետք է հիշել, որ առաջնայինը օրհնություն ստանալն է:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am