Վթարից զոհված Գառնիկ Հակոբյանը մեկնում էր ՌԴ սեզոնային աշխատանքի

Ռուսաստանից Երևան վերադարձող ավտոբուսի կողաշրջման հետևանքով մահացած Գառնիկ Հակոբյանը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից էր: Նա 54 տարեկան էր: Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը 168.am-ին փոխանցեց, որ Գառնիկ Հակոբյանը ՌԴ մեկնում էր սեզոնային աշխատանքի: Նրա խոսքով՝ Գառնիկ Հակոբյանի հետ ավտոբուսում եղել է նաև նրա որդին, ով այժմ հիվանդանոցում է:

Նշենք, որ Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի:

1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.),
2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,
3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.),
4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.),
5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.),
6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),
7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),
8. Արտաշես Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.):

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս