Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ կառավարությունում ձևավորվել է հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Այսօրվա ասուլիսին «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Gallup Internatiоnal»-ի կողմից սեպտեմբերին իրականացված Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցումների արդյունքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:
Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:
Արմավիրի մարզում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական կազմակերպությունում գիշերը 1 ամսական երեխա է մահացել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ նման ահազանգ ստացել են, քննիչը եղել է դեպքի վայրում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
«Ոսկու շուկայի» կորած աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նրա հագին եղել է հետևյալ գրությամբ շապիկ՝ ընդմիշտ քոնը (Forever Yours) շապիկ։
«Միանգամից նշեմ, որ բոլոր մասնագետները գալիս են այն եզրակացության, որ օդանավը հենց օդում սկսել է քանդվել, հնարավոր է՝ պայթյուն է եղել, վառելանյութը թևերի մեջ պայթել է: Ես առաջին օրվանից հասկացա, որ օդանավը հենց օդում քանդվել է, որովհետև օդանավի մասերը գետնի վրա տարածված են՝ 15-20 կիլոմետրի վրա: Դա նշանակում է, որ օդանավը մի տեղ չի ընկել-քանդվել»,- նշեց Դ. Ադբաշյանը:
ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը մանրամասներ է հայտնել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանը ԶԼՄ-ների միջոցով պատասխանել է, որ պահանջներից վերջին երկուսը ընդհանրապես չեն վերաբերում ԱԺ-ին, իսկ առաջինը՝ անիրատեսական է, քանի որ չի կարելի Ազգային Ժողովից պահանջել Նախագահի պաշտոնանկությունը, որովհետև ինքը և խորհրդարանական մեծամասնությունը բնավ համաձայն չեն պահանջները հիմնավորող փաստերի հետ:
Այսօր առավոտյան ոստիկանությունը կանխել է Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքում 47-ամյա կնոջ ինքնասպանության փորձը:
Դ.Հարությունյանի խոսքով՝ անձամբ իր աշխատասենյակում Ֆադեյ Տաճատովիչից սկսած կահույքը չի փոխվել
Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Հունդայի Ակցենտ» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:
Արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կտրականապես դեմ է հանրաքվեի ժամանակ մատի թանաքոտմանը:
Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի ողբերգական վթարից անմիջապես հետո երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր, «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանը մեկնել է Մոսկվա:
ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններուններով՝ ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Նոյեմբերի 2–ին Լիբանանում ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախմբին եւ վերջինիս հիմնադիր Հարութ Խաչատուրյանի ընտանիքին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերի համար 2016թ. բյուջեով նախատեսվել է 4 մլրդ 653 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 106 մլն դրամով կամ 2.3%-ով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
Tert.am–ը կապ հաստատեց «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրենի, Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածուի Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ՝ ճշտելու այն տեղեկությունը, թե արդյոք Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, որը վթարի է ենթարկվել, պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Կա 8 զոհ և 35 հոսպիտալացված: Ավտոբուսում եղել է 63 մարդ: Վարորդը չի տուժել:
Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում երեխա է մահացել:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի եւ կրակոցներ արձակել:
1in.am-ի տեղեկություններով՝ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, որը վթարի է ենթարկվել, պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի տնօրենը Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանն է (Պալաչ):
Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: