40-ամյա կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը, լինելով մենակ, ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով` ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին, նույն օրը ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը՝ բերանի և քթի մասով, հենելով իր բազուկին, նախաբազուկով սեղմել է այն և փակելով շնչուղիները՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան:
Առանց Աստծու օգնության չեք կարողանա: Եթե մենք ինքնուրույն կարողանայինք հաղթել մեղքը, ապա Քրիստոս ինչու՞ զոհվեց խաչի վրա: Առանց Քրիստոսի օգնության ինչպե՞ս կարող ենք հաղթել մեղքը, և այն էլ՝ ծուլությունը, որ մահացու մեղք է:
Ամենևին պարտադիր չէ կարմիր խնձորի արարողությունը կատարել այնպես, ինչպես դա արվում էր ժամանակին: Դա եկեղեցու հետ կապ չունի, սակայն մաքրությունը միշտ ողջունելի է:
Անձրեւային եղանակներին Գյումրու փողոցներով քայլելը, իսկ ավտոմեքենաների համար երթեւեկելն ահավոր է դառնում. փողոցների մեծ մասը միջնադարյան ավերակների կույտի է նմանվում:
Գիտակցված մեղքն այն է, երբ մարդը հստակ գիտի, որ այսինչ արարքը կամ խոսքը մեղսալի են և այդ ամենը գիտակցելով՝ կատարում է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ծխելու ողբերգական հետևանքները ղեկին:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:
Քաղաքացի Կառլեն Վ.-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում փաստացի չբնակվելու պայմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնից գրություն է ուղարկվել նույն բաժնի անձնագրային խումբ այն մասին, որ նա բնակվում է հիշյալ գյուղում:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 26-ին որոշում է կայացրել կարճել հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի վարույթը։
«Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների և դեմքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով (թվով 20) Սիլիկյան 2-րդ շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչն իր վարած «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի, 1946թ. ծնված Արևիկ Մկրտչյանին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Ճակատենի անտառպետության» թիվ 5 պահաբաժնում կատարված անտառահատումների մի շարք հանգամանքներ, հստակեցվում է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Կիմա Փ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երկու ամսով երկարացրել է Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ամուսիններին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` թաց ձյուն, 2-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Այս տարվա միջոցառումը հատուկ է. Արքայազն Չարլզի հետ պայմանավորվածության համաձայն՝ երեկոյի ընթացքում հանգանակված ողջ գումարն օգտագործվելու է սիրիացի փախստականներին աջակցելու համար: Մասնավորապես, Երևանի կենտրոնում կհիմնվի մշակութային կենտրոն՝ Հայաստանում ապաստանած սիրահայերի համար:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Նյու Յորքի գլխադասային գրասենյակը, ինչպես նաև Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ պետությունների տարածաշրջանային գրասենյակը Հայաստանը ներառել են այն վեց երկրների շարքում, որոնց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները կարող են հանդիսանալ որպես խոստումնալից և ուսուցանելի այլ երկրների համար:
Դիլիջանում այսօր տեղի ունեցավ քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը եւ հայտարարվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկի մասին:
Հանրապետության տարածքում գործում է միջերկրածովյան ցիկլոնը, բոլոր շրջաններում դիտվում են տեղումներ, Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:
«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում, իսկ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է, – ասաց դեսպան Միլսը, – դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել»:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Մենք Կիպրոսում մասնակցում էինք Եվրոպայի առաջնությանը: Մարզումից հետո ես տաք մարմնով մտա լողավազան, որի ջուրը սառն էր եւ սրտի կանգ ունեցա: Ինձ փրկել ու ջրից հանել են Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը, ադրբեջանցի մարզիկը եւ իմ աշակերտներից մեկը:
«Ցանկացած վարակիչ հիվանդության դեմ պայքարելու համար պետք է իմանալ դրա տարածման ճանապարհը: Հազալու, փռշտալու հիգիենա պետք է իմանալ, ձեռքով փակելը չի խրախուսվում: Պետք է ձեռքով փակելու փոխարեն՝ թղթե անձեռոցիկով փակել բերանը, ապա անձեռոցիկը փակած վիճակում նետել: Կարելի է նաև արմունկով փակել բերանը, որովհետև արմունկով քիչ է շփումը իրերի, մարդկանց հետ»:
24-ամյա երիտասարդը, ով դեռ բազում ծրագրեր ու նպատակներ ունի այս կյանքում, այժմ գամված է անվասալյակին, քանի որ անցյալ տարի տեղի ունեցած միջադեպի պատճառով տղան բավականին լուրջ վնասվածքներ է ստացել ողնաշարի շրջանում, եւ այսօր լինելով իր ծնողների միակ հենարանն ու խնամակալը հայտնվել է անելանելի վիճակի մեջ:
Ազատամարտիկ, 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, անժամկետ հացադուլ է սկսել:
Մի խումբ պատգամավորների աչքից չէր վրիպել այն, որ նույնականացման քարտերի առնչությամբ քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չներկայացավ Աժ։