
Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել. «Ա1+»

«Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մնում է ծանր։
«Վահան Շիրխանյանի մոտ նորից գրանցվել է թոքերի ինֆարկտ՝ Թոքային զարկերակի թրոմբէմբոլիա, բարեբախտաբար դա ծանր հետեւանքներ չի թողել»,- «Ա1+»-ին հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանն ահազանգում է՝ կալանավորումից հետո Վահան Շիրխանյանը միշտ բարձր ջերմություն է ունեցել, թույլ է զգում։
Հետազոտության փաստաթղթերը պաշտպանական կողմը ուղարկել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն՝ պարզելու արդյո՞ք նորից հետազոտման կարիք կա։ Դրական պատասխան ստանալու դեպքում, համապատասխան դիմում կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին կամ մեկուսարանի ղեկավարությանը՝ նրան տեղափոխելու համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: