ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են, որ վարորդները չունեն համապատասխան արտոնագիր: Ավտոբուսների վարորդները տեղափոխվե; են ՆԳՆ վարչություն, իսկ մեքենաները տեղափոխվել են հատուկ կայանատեղի:
Հ քննչական կոմիտեի քննիչները առաջիկա օրերին իրենց մոտ կհրավիրեն տուժողներին՝ Զաքարյան եղբայրներին, որպեսզի նրանց իրազեկեն նախաքննության ավարտի մասին, և նրանք հնարավորություն կունենան այդ առնչությամբ իրենց կարծիքը ներկայացնել նախաքննության մարմնին։
Ժամը 22:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երկաթուղայինների 5-րդ փողոցի թիվ 4 երկհարկանի տանը:
«Աիդա Սարգսյանի մայրը մի քանի ամիս առաջ ցավեր է ունեցել, հակացավային թերապիայի կարիք է ունեցել, որից հետո լավ վիճակում դուրս է գրվել կենտրոնից: Երգչուհին հյուրախաղերի մեջ էր, նրա ընկերուհին զանգահարեց եւ հայտնեց, որ մայրիկի մոտ նույն վիճակն է, կարող է բերել հիվանդանոց, պատասխանեցի՝ այո: Բերեցին, արդեն արյունահոսում էր»:
Հետախուզվող ավտոմեքենաներ, փոխարինված համարանիշներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, անսթափ վարորդներ:
Աստված մարդուն տվել է անսահման ազատություն, և անհեթեթ կլիներ նաև զրկել նրան այդ ազատությունից՝ ծրագրավորված ճակատագրով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Պսակադրության ժամանակ վառվող երկու սպիտակ մեծ մոմերը խորհրդանշում են պսակվող փեսայի և հարսի ջինջ, պարկեշտ և կրակոտ սերը միմյանց նկատմամբ:
Այս տարի պետբյուջեից տրամադրվող միջոցներով Ալավերդում վերանորոգվում է բազմաբնակարան երեք շենքի տանիք:
Երեւանի Կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանը ամենաշուտը երկու ամսից կապաքինվի եւ կվերադառնա իր աշխատանքին:
«Երևան ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կրկին տնակային պայմաններ և սոցիալական ծանր խնդիրներ: Գյումրիում այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր 88-ի աղետալի երկրաշարժին կորցնելով իրենց բնակարանները ապրում են տնակներում:
Նոյեմբերի 3-ին, ժամը 17.05-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցում բախվել է «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագած ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությանը:
Գյումրին շուտով բարեկարգ ևս մեկ հրապարակ կունենա: Շարլի հրապարակն ամբողջական տեսքի կբերվի, եթե ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրական որոշում կայացնի:
Խուզարկություն բնակարանում և ավտոտնակում. զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել:
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս բարձրացրած խնդիրները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը:
Նոյեմբերի 4-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.
Տուլայի դատարանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, երկամսյա կալանքի տակ վերցրեց Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:
Քաղաքացի Անահիտ Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ 2015 թվականի օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
168.am-ի տեղեկություններով՝ նրանք են. հրամանատար Գևորգ Թովմասյան, երկրորդ օդաչու՝ Սամվել Համբարձումյան, բորտ-ինժեներ՝ Սուրեն Պետրոսյան և տեխնիկական աշխատակից Սամվել Մկրտչյան:
Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Երևան տեղափոխվող վիրավորների անունները կհրապարակենք վաղը՝ նոյեմբերի 5-ին։
Կամո Փ.-ն հայտնել է, որ ներարկիչների մեջ լցված դարչնագույն հեղուկը «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքը պատրաստել է ներարկելու միջոցով օգտագործման համար, իսկ պոլիէթիլենային տոպրակի նյութերը օգտագործել է թմրամիջոց պատրաստելու համար:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան չվերթի ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նուբարաշենի, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20` նրբանցքը ներառյալ, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Դավիթ Բեկի փող. 10-ից-40 համարների ջրամատակարարումը:
168.am-ի տեղեկություններով՝ Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Ինքնաթիռը, սակայն, գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ Տաջիկստանում:
«Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ սահուն անցավ: Իհարկե, որոշակի խնդիրներ եղան և մենք էդ խնդիրները կարգավորեցինք հենց սեզոնի ընթացքում: Դուք տեսաք՝ մեծածավալ մթերումներ իրականացվեցին, ինչպես խաղողի, այնպես էլ պտուղ-բանջարեղենի, և այսօրվա վիճակով փառք ու պատիվ բոլոր մթերողներին, որ կարողացան այդ մեծածավալ մթերումներն իրականացնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: