Բաժիններ՝

«Սիրիահայ մեր հայրենակիցները հիմնականում ուզում են հաստատվել հայրենիքում, և ոչ թե՝ հեռանալ». Հրանուշ Հակոբյան

«Սփյուռքի նախարարությունում կա այնքան մեքենա, ինչքան նորմատիվով սահմանված է, որևէ ավելորդ բան չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով նախարարությունում հնարավոր կրճատումներին:

Հ. Հակոբյանը նշեց, որ նախարարությունում 95 մարդ է աշխատում, որոնցից 46-ը զբաղվում են Սփյուռքով, 40-ը՝ կառավարչական խնդիրներով: «Բավականին փոքր է մեր աշխատակազմը: Որոշեցին կրճատել՝ խնդիր չկա, բայց ինքս համակարգային առաջարկներ ներկայացրել եմ կառավարությանը՝ ինչպես կարելի է հատկապես կառավարչական բաժիններ միավորել, որի արդյունքում՝ կրճատումներ կլինեն»,- ասաց նախարարը:

Խոսելով այն մասին, թե այսօր որքա՞ն սիրիահայերի են սպասում Հայաստանում՝ նախարարն ասաց, որ Հալեպում մոտ 15 հազար սիրիահայ կա, իսկ ամբողջ տարածքում թվով մոտ 25 հազար հայ կա. «Հալեպն է այսօր դժվարությունների մեջ, և արդեն Հալեպից ենք սպասում, որովհետև նրանք, ովքեր Հայաստանում հաստատվել են՝ իրենց հարազատների կեսը Հալեպում են, նրանք անպայման կգան ու կմիանան իրենց հարազատներին»:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ որո՞նք են այն խնդիրները, որոնք վանում են սիրիահայերին Հայաստանում մնալուց, և նրանք լքում են երկիրը: Նախարարն ասաց, որ, իհարկե, կան տեղաշարժեր, բայց դրանք շատ չեն. «Մեկը մեկնում է, որովհետև ավելի լավ աշխատանք է գտնում, մյուսը՝ ավելի լավ պայմանների է ձգտում, հաջորդը գնում է ընտանիքին միանալու, և այլն, բայց այսօր մեր ուսումնասիրությունները, հանդիպումները մեր հայրենակիցների հետ խոսում են այն մասին, որ նրանք հիմնականում ուզում են հաստատվել հայրենիքում, և ոչ թե՝ հեռանալ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս