Բաժիններ՝

Պատահար Տավուշի մարզում

Մայիսի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ներքին Կարմիր աղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Ներքին Կարմիր աղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում Opel vectra մակնիշի 87 MF 007 պետհամարանիշով (վարորդ՝ 1973 թ. ծնված Լ. Ս.) ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս