Եգիպտոսի հյուրանոցները շուրջ 10 անգամ իջեցրել են գները
EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:
Զբոսաշրջային Շարմ Էլ-Շեյխ քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներում 1 գիշերվա գինը նվազել է մինչև 26-50 դոլար: Նախկինում Radisson Blu Resort հյուրանոցում 1 գիշեր մնալու համար զբոսաշրջիկները ստիպված էին վճարել 200 դոլար, իսկ ներկա պահին հյուրանոցում համարներ են առաջարկում 26-27 դոլարով: Renaissance Hotel հյուրանոցում ևս գները նվազել են՝ հասնելով 1 գիշերվա համար 33 դոլարի:
Նշվում է, որ Եգիպտոսում դատարկվել են ոչ միայն հյուրանոցները, այլ նաև պակասել են այցելությունները բուրգեր և այլ հայտնի հուշարձաններ: Սովորաբար, բուրգերի մոտ մշտապես կարելի է տեսնել մեծ քանակությամբ զբոսաշրջիկների և նրանց տարբեր ծառայություններ առաջարկող տեղի բնակիչների, սակայն ներկա պահին հուշարձանների շրջակայքում դատարկություն է: Փորձագետները նման ճգնաժամը կապում են երկրում անվտանգության մակարդակի հետ: