Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով հեռուստադիտողին առավել շատ հայտնի է մի շարք սերիալներից և ֆիլմերից, օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել, այժմ Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է և ողնաշարի ու ոտքի լուրջ վիրահատական կարիք ունի: Երեկ նա տեղափոխվել է հիվանդասենյակ:
Իսկապես դժվար է թերագնահատել այն մեծ դերն ու նշանակությունը, որ դուք ունեք մեր երկրի զարգացման գործում: Ըստ էության հենց խելացի, առաջադեմ հայացքների տեր, իրենց գործի նվիրյալ երիտասարդներն են մեր հայրենիքի առաջընթացի շարժիչ ուժն ու երաշխավորը:
«Հազար անգամ ասել ենք՝ պատահական մարդկանցից տնկանյութ չառնեն։ էդ Թուրքիայի տնկանյութից է եկել։ Խաչատրյան Լյովան, թե ինչի է այս հարցը բարձրացնում, զարմանում եմ, թող որպես պատգամավոր գնար նախարարություն, պահանջեր կարանտին, ոնց որ մենք թուղթը պատրաստեցինք, ուղարկեցինք, բայց կարանտին չմտցրեցին»։
Նոյեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին` «Սենատոր» խաղատան գովազդային վահանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել է 7 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-11-ին շրջանների մեծ մասում, նոյեմբերի 12-ին հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև:
Նոյեմբերի 10-ին, ժամը 08.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում:
Այս օրերին մեքենաների ապակիները մգացնելու համար նախատեսված կետերում մեծ հերթեր են գոյացել, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն առաջիկայում կսկսի ստուգել ՀՀ-ում առկա մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը: Եվ որպեսզի խուսափեն տուգանքից, վարորդները լծվել են իրենց մեքենաների ապակիների մգեցվածությունը թուլացնելու գործին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՃՈ-ն այդ ստուգումները նախատեսում է սկսել նոյեմբերի 11-ից:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբկարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սևան Երևան (Գեղարքունիքի մարզի տարածք), Սևան-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում աշխատող, կոչումով փոխգնդապետի որդու` Արսեն Հերիքյանի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Այս տարվա նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում երիտասարդ տղայի դի էր հայտնաբերվել:
Միջոցառման կազմակերպիչներն են «Արևորդի» փառատոնի թիմն ու Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում հանրապետությունում նվազել են բենզինի տեսականու և դիզվառելիքի գները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ, 4-րդ, 9-րդ փողոցների, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
Եթե կինն ամուսնացել է եկեղեցական ծեսով և ամուսնալուծվել է, իսկ ներկայումս ընկեր ունի, արդյո՞ք դա շնություն է: Պարզաբանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Այսօր Հայաստանում կա՞ն մենաստաններ և միանձնուհիներ և ի՞նչ գործունեություն են իրականացնում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի խցերից մեկի խուզարկությամբ սառնարանի հետնամասի պահոցից հայտնաբերել և առգրավել են 62 բջջային հեռախոս
Բյուրեղավանցի Յուրի Ազարյանն էլ միացավ գնդապետ Սերգեյ Առաքելյանի հրամանատարությամբ կազմավորվող Հատուկ գնդի մարտիկներին: Ինքը եւս անտարբեր չէր կարող լինել համազգային պոռթկմանը, քանի որ իր ծննդավայր գյուղը` Բարումը, հայաթափ էր եղել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 29.10.2015թ. գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 12.12.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:
Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի հարազատները վստահում են ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմիններին եւ սպասում են փորձաքննությունների եզրակացություններին:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով մեղադրողն այսօր միջնորդեց սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանին դատապարտել 23 տարվա ազատազրկման:
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Զաքյան փողոցի 3 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Ս.-ին և 1994 թ. ծնված Ջանիկ Ս.-ին:
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 17 տան բակում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է նշված խմբաքանակների իրացումը: Ծառայությունը շարունակում է ուսումնասիրությունները թռչնամսի իրացման շուկայում՝ հետագծելիության սկզբունքով դիտարկումներ իրականացնելով «Տեղական» ՍՊԸ-ում՝ պարզելու, թե որ փուլում է թռչնամիսը վարակվել սալմոնելայով: