Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները տեղեկացրել են, որ նոյեմբերի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են գտնվում Հայաստանի բնակիչ 2 կին:
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 Կապան-Սրաշեն ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում և ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին`ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Նոյեմբերի 11-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցի 52/1 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի կետում:
Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:
Ասում են համբերատար մարդը ավելի ուժեղ է, քան խիզախը, բայց մինչև երբ համբերենք: Ցավը, ահավոր է, զայրութը դաժան, ցասումն անհաղթահարելի: Գերության մեջ գտնվող 9-10տարեկան երեխանների մահապարտ են դարձնում, մեր կանանց, աղջիկներին ստրկության են վաճառում: Համբերում ենք, որ հերթական փորձությանը նույնպես հաղթենք և փառք Աստծո մեր համբերությունը հաղթում է: Հավատն օգնում է ապրել:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լևոն Սարգսյանը, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովը, բնակության նպատակով տեղափոխվել է Չեխիա։ Թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում Լևոն Սարգսյանը Չեխիայում, դեռևս հայտնի չէ։ «Ժողովուրդ»-ն այս լուրերի իսկությունը պարզելու համար զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը ինչպես հայտնի է՝ Սարգսյանի եզակի մտերիմ ընկերներից է։ «Ես տեղյակ չեմ»,- մեր հարցը լսելուց հետո պատասխանեց Աշոտ Աղաբաբյանը։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Նրա բարեկամի տունը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կմ: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը երկու տղա եւ երկու աղջիկ ունի, տղաներից մեկը Կոթիում առանձին է ապրում, վերջինիս ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ:
Երեկ՝ 2015 թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այն գիտնականները, որոնք չեն աշխատում մեկ լրիվ դրույքով, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերից այլևս չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները։ Նշենք, որ գիտությունների թեկնածուներին տրվող հավելավճարի չափը 25 հազար դրամ է, իսկ գիտությունների դոկտորինը՝ 50 հազար դրամ։
Ներկաները պատմում են, որ շատ ճոխ, մեծ հարսանիք էր, Եգանյանը հրավիրել էր հեռու-մոտիկ ընկերներին, ծանոթներին ու «կիսածանոթներին»՝ էլիտար հարսանիքների մշտական «սաստավին»՝ անկախ նրանից, թե ում հետ ինչքան է մտերիմ»։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում իրականացրած դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 24 տնտեսավարող սուբյեկտներից խախտումներ չեն հայտնաբերվել միայն 5 -ում:
42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «մտավոր թերնորմալություն» հոգեկան հիվանդությամբ տառապելով և իբրև երազում տեսնելով, որ իր հարևանի 6-ամյա թոռնուհին քարով հարվածել է իր շանը, աղջկան «դաստիարակելու» նպատակով, վերջինիս կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքից քաշելով իրենց գյուղի մանկապարտեզի խաղահրապարակից առևանգել է նրան, տարել մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և շուրջ 5-10 րոպե պահել այդ նկուղում:
Օրինակ՝ Ռուսաստանից էր, չէ՞, գալիս, մենք չէինք կարող, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ստուգել կամ ուսումնասիրել: Բայց կանոնավորի դեպքում, երբ մենք մրցույթով ընտրում ենք փոխադրողի, մենք ստիպում ենք, որ նա մրցույթին ներկայացնի երկու վարորդ՝ տվյալ ավտոբուսի համար: Օրինակ՝ մենք ունենք հեռու երթուղիներ՝ օրինակ, Պարսկաստան: Այդ երթուղու ավտոբուսին պետք է ամրակցված լինի երկու վարորդ:
Ինչպե՞ս կարող է քրիստոնյան զենք վերցնել ու գնալ պատերազմի: Չէ՞ որ պատերազմը չարիք է, իսկ նրանք, ովքեր մասնակից են չարիքի, դառնում են չարի գործակիցներ, այսինքն՝ սատանայի ծառաներ:
Վարորդական վկայականի փոխանակումը՝ 10-15 րոպեում:
«Ասում եմ՝ դու իմ ամբողջ կյանքը կործանել ես, ասում ա՝ ես էլ եմ էդ ապրումները ապրում: Մի բան գրելուց դողալով էր գրում, մազերի հետ էր խաղում, հայացքը փախցնում էր»,- ասաց երեխայի տատիկը:
Մի անտառով մարդկանց մեծ խումբ էր գնում` յուրաքանչյուրն իր ուսին տանելով իր խաչը: Նրանցից մեկը, ով ավելի խորամանկ էր, կամաց-կամաց ետ է ընկնում իր ընկերներից, թաքնվում մի ծառի ետևում և իր խաչից մի կտոր կտրում` թեթևացնելով հիրավի ծանր խաչը և ուրախ-ուրախ քայլում` բոլորից առաջ անցնելով:
ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ուկրաինայի Նիկոլաևա քաղաքում բնակվող երիտասարդ ռեժիսոր Իլոնա Քոչարյանն Արցախում «Արմատներ» խորագրով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռելսակոճային ամրակների անբավարար վիճակի պատճառով՝ զննման ընթացքոմ անբավարար գնահատական էր ստացել Մասիս-Երասխ երկաթուղային հատվածը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի որոշմամբ, այս հատվածում լրացուցիչ ստուգում կիրականացվի:
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց նաև, որ քննիչը «շաբաթը երեք անգամ» իրեն հարցաքննության է կանչում, նա նշեց, որ ամբողջ քրեական գործը 2 տարի 2 ամիս է քննվել, 2 տարի է՝ իրեն մի հարց են տալիս:
Հերթական ստուգայցը մայրաքաղաքում. 33 վարորդ՝ անսթափ, 60-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
«Եթե ուշադիր նայեք լուսանկարները, անիվների վնասի տեղ չեք գտնի: Բացի այդ՝ եթե խոշորացնեք, կտեսնեք՝ անիվները այն աստիճանի մաշվածության չեն, որ դրա արդյունքում հնարավոր էր՝ կառավարման կորուստ առաջանար»:
Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
Հանդիպած գյուղացիներից մեկը հարցրեց, թե ե՞րբ ենք վերադարձնելու Արեւմտյան Հայաստանի հողերը: