Բաժիններ՝

Ուշադրություն վարորդներին. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սևան Երևան (Գեղարքունիքի մարզի տարածք), Սևան-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Մեղրի և Սիսիան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս