 
                        Ձորաղբյուր գյուղում վագոն-տնակ է այրվել
 
                                    Նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 17 տան բակում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել՝ 16.45-ին: Այրվել են Ա. Ն.-ին պատկանող վագոն-տնակի (20 քմ) փայտյա կառուցատարրերը և աշխատանքային գործիքներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        