Արցախում նվազել են բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Հոկտեմբեր ամսվա ընթացքում հանրապետությունում նվազել են բենզինի տեսականու և դիզվառելիքի գները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆլեշ պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրասենյակից հաստատել են, որ սկսած հոկտեմբեր ամսից, բենզինի և դիզվառելիքի գները 10 դրամով նվազել են, ինչը պայմանավորված է երևանյան շուկայում գների նվազմամբ:

Մասնավորապես՝ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը ներկայումս կազմում է 460 դրամ, իսկ դիզվառելիքի և «Ռեգուլյար» տեսակի բենզինի գները՝ 440 դրամ:

ԼՂՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի խոսքով, տեղական շուկայում դիզվառելիքի և բենզինի գնագոյացման վրա ազդում են ոչ թե շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարած քաղաքականությունը կամ ցանկությունը, այլև տնտեսական պայմանների փոփոխությունները Այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Արցախում բենզինի և դիզվառելիքի գները 20 դրամով ավելին են քան Հայաստանում, ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի ներկայացուցիչը պատասխանեց, որ տարբերությունը հիմնականում պայմանավորված է լրացուցիչ ճանապարհածախսի հանգամանքով:

Տեսանյութեր

Լրահոս