Բաժիններ՝

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս