«Ամեն տեղ կարող եք բիզնես դնել, բայց ոչ Եղեռնի զոհերի մոտ: Նրանք այն սրբությունն են, որին մոտենալ անգամ չի կարելի: Մենք միշտ լավատես ու բարի ժողովուրդ ենք, բայց մոռանում ենք, որ մեր դիմաց կանգնած են լուրջ տգետներ, որոնք մի օր կասեն, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ավելորդ է»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Փաստաբանի խոսքով՝ «ծածկադմբոց» անելով չէ, որ խնդիրը լուծվում է, խնդիրը լուծում է պահանաջում. «Այսօր մենք հասկացանք, որ ռուսական կողմը խնդիրը չի լուծում, ընդհակառակը՝ նա խնդիրը փակում է՝ նաև պատասխանատվության չենթարկելով իր սպաներին և այն անձանց, ովքեր պատասխանատու էին, որ նման հանցագործություն չկատարեր: Մենք հետևողական ենք լինելու, որ բոլոր հարցերը պատասխաններ ստանան, թե չէ այս հանցագործությունները կշարունակվեն»:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, ծնվ. 1978 թ. ) և Ռիտա Հովհաննիսյան (ծնվ. 1962 թ.):
«Մեզ համար միանշանակ էր, որ նա ունի առողջական խնդիրներ։ Նման պայմաններում նա չպետք է զորակոչվեր, բայց եթե անգամ զորակոչվել էր, նրա ձեռքում զենք չպետք է հայտնվեր»,- ասաց Լ. Սահակյանը:
Գեւորգ Ներսիսյանը նշեց նաեւ, որ նույն միկրովտոբուսում եղել է նաեւ մեկ այլ համագյուղացի՝ Սերոբ Պողոսյանը: Նա եւս ամուսնացած է, ունի չափահաս երեխաներ: Այլ տեղեկություններ գյուղապետը չուներ:
Քանի որ նման «ամոթանքներ» տրվում են ամեն երկուշաբթի, ապա կարելի է եզրակացնել, որ «ամոթանքը» չի գործում, անհրաժեշտ է նրանց աշխատեցնելու նոր հնարներ գտնել:
Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը: Խնդիրն
Օգոստոսի 17-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 8 փողոցի տներից մեկում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել:
Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունահանման օրինակելի ծրագիր, որը ցույց կտա, որ հնարավոր է ապահովել բնապահպանական ու տնտեսական շահերի հավասարակշռում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա Գ.Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ։
Օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվում, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնում մեկ մարտական հաշվարկ և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:
Չիկագոյում անցած շաբաթ օրը անցկացվող ավիաշոուն մթագնվեց ողբերգությամբ՝ ցուցադրական ելույթի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվեցին, հայտնում է LifeNews-ը:
Երևանից Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դուստր է ունեցել, այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթռը, որը անհետացել էր Ինդոնեզիայի արևելքում, տեղափոխում էր մոտ 6,5 մլրդ ինդոնեզական ռուպի (մոտ 470 հազար դոլար)՝ նախատեսված աղքատ ընտանիքների համար, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Ջայապուրա քաղաքի փոստի ներկայացուցչին:
Օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան – Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Օգոստոսի 17-19-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը խոր վշտով տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 16–ին կյանքի 89-րդ տարում վախճանվել է Ռոբերտ Քոչարյանի մայրը՝ Էմմա Արսենի Օհանյանը:
Մրգերը թաղվել են համաձայն ՌԴ կառավարության՝ պատժամիջոցների տակ հայտնված երկրներից բերված սննդամթերքի ոչնչացման վերաբերյալ հրամանի:
Նիդեռլանդացի դեռահասը փորձել է գողանալ Իտալիայի հնագույն Պոմպեյի ավերակների կղմինդրից մի հատված, հայտնում է The Local-ը:
ՀՀ կառավարության աշխատակազմը շենք-շինությունների հիմնանորոգման համար ծախսել է 43 մլն 437 հազար 535 դրամ և օգոստոսի 4-ին 3 տարբեր պայմանագրերով մեկ անձից գնումներ է կատարել: Մասնավորապես՝ առաջին պայմանագրով «Վեկս» ընկերությանը վճարել է 25 մլն 986 հազար դրամ՝ դահլիճների բարձրորակ վերանորոգման ու ներքին հարդարման, այդ թվում՝ ոսկեզօծման համար: «Վեկսն» աշխատանքները սկսել է օգոստոսի 5-ին և պետք է ավարտի սեպտեմբերի 3-ին:
Օգոստոսի 16-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 33 շենքի 8-րդ հարկում 3 կգ-անոց գազի բալոնից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Շատերը, ըստ ջազ երաժշտի, հաճախ են մեղադրում իրեն ու մտավորականներին, թե իրենք պասիվ են ու չեն գալիս բողոքի ցույցերի, կանգնում ժողովրդի կողքին, սակայն պատճառն առավել քան խորն է:
27-ամյա Էրիկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին խարդախության համար՝ տատու բնակարանը վաճառելու պատրվակով գումար հափշտակելու համար։
Օգոստոսի 15-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Օգոստոսի 15-ին, ժամը 21.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ քարի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով, օգոստոսի 19-ին նույնքան կբարձրանա: Երևանում` Օգոստոսի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: