
Դատարանն ընդմիջեց նիստը

Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի գանգատարկման քննությանը նվիրված նիստի ընդմիջում է հայտարարել նրա առողջական վիճակի վատանալու պատճառով: Իր վիճակի վատանալու մասին դատապարտյալը դատավորներին հայտնել է նիստում, որին նա հետաքննչական մեկուսարանից մասնակցում է տեսակապի միջոցով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այդ կապակցությամբ դատարանը որոշել է բժիշկ կանչել նրա համար: Ինչպես սպասվում է, նիստի շարունակման վերաբերյալ որոշումը կընդունվի մասնագետների կողմից Հայրապետյանի բուժզննումից հետո:
Ավելի վաղ Զամոսկվորեչյան դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել Բանշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից, 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Նաեւ դատարանը որոշել է Հայրապետյանից 20,850 մլն ռուբլի բռնագանձել տուժածի օգտին:
Ինչպես պարզել է հետաքննությունը, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, Թամարա Իզմեստեւայից 700 հազոր դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն օժանդակելու համար, բայց իրապես չէր կարող ազդել դատավճռի վրա: