Էներգետիկ ոլորտում ճչացող չարաշահումների բացահայտումները փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց։ Բաղրամյան պողոտան շրջափակած երիտասարդության մի մասը թեպետ փորձում էր բողոքի ակցիան պահել առաջ քաշած սոցիալական պահանջների շրջանակում, սակայն այդ օրերին կրկին վեր հառնվեց իշխանափոխության ուրվականը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 09.40-ին, ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել 1992 թ. ծնված Նշան Ա.-ն:
Օգոստոսի 14-18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար նշանակություն ուներ ոչ թե այն, թե ինչ ժամկետով են ազատազրկելուՎալերի Պերմյակովին, այլ բուն դատաքննության ընթացքը: Այն, թե ինչ նոր հանգամանքներ, տեղեկություններ կարող են ի հայտ գալ այդ դատաքննության ընթացքում, որոնք էական նշանակություն կարող են ունենալ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում:
Եվ այսպես, Լեյլա Յունուսը դատապարտվեց 8,5 տարվա, իսկ ամուսինը՝ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման:
Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Օգոտոսի 10-ին՝ ժ. 13.00-ի սահմաններում, Ուկրաինայի Վիննիցա քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, որի ժամանակ տուժող քաղաքացին կրակ է բացել իր վրա հարձակվողների վրա: Այս մասին հայտնում է Вінниця.daily-ն:
Օգոստոսի 13-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 179 LO 05 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Օգոստոսի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ճանապարհի 66 կմ-ին` Երասխ գյուղի հատվածում, «ՄԱԿ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդը պոկվելով` հավածել է «Մերսեդես Բենց 350», «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Յարիս», «Մերսեդես Բենց 4141», «ԴԱՖ» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաների:
Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Վահրամ Արզումանյանը Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրն է:
Մայրական մահացությունն ամբողջ աշխարում պետական լրջագույն խնդիրներից մեկն է, այդ թվում՝ Հայաստանում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մեր երկրում տարեկան գրանցվում է 53.5 հազար հղիություն, որից 43 հազարն ավարտում է ծննդալուծումով, 7 հազարը՝ արհեստական, 3.5 հազար՝ հղիության ինքնաբերաբար ընդհատումներ են:
Հայ զինծառայողի երեկվա սպանությունից հետո ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կրակահերթերը չի դադարեցնում։
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումները, ովքեր առաջին գծում մարտական հերթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղված, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականությունները գերազանց կատարում են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ լիովին կողմ է սահմանադրական փոփոխություններին:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գնահատմամբ՝ հանրապետությունում թունավորումների հարցում վիճակը լարված չէ, ինչպես ներկայացվում է: Նա վիճակը գնահատում է սովորական:
Արարատի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին, Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 6-ը գտնվում է Արարատի բժշկական կենտրոնում, իսկ 1-ը հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն` տարբեր վնասվածքներով: Որևէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
«Այն, որ կամաց-կամաց հայությունը դարձ է կատարում դեպի իր հայրենիքը, ազգային դավանանքը, դա հրաշալի է, մենք պետք է գրկաբաց լինենք, և, երբ երեք հոգի դիմել էին մկրտվելու համար, Եկեղեցին պետք է հրապարակավ, ի լուր աշխարհի՝ մկրտեր, ցույց տար, որ աշխարհն իմանա՝ ի՞նչ է կատարվում, այս մարդիկ որտեղի՞ց եկան, ինչո՞ւ են իսլամացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման […]
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Երևան քաղաքի 17-ամյա բնակչուհի Մարիամ Մելիքյանը, որը օգոստոսի 11-ին տնից դուրս էր եկել, և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ռ. Բաբայանի համար ոչ այնքան հետաքրքիր է ոչ այնքան Ա. Նիկողոսյանի հայտարարությունը, այլ դրան հաջողորդող ելույթները
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ կարեւոր հանդիպում են նախատեսում եւ քննարկելու են հետագա քայլերի ու գործողությունների իրենց ծրագիրը.
«Նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին` ժամը 16։00-ին, բոլոր երիտասարդներին հրավիրում է Սիրահարների այգի։ Կլինի կարծիքների փոխանակում: Հանդիպման ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը կհայտնի իր հետագա քայլերի և գործողությունների մասին։
Բոլորի ներկայությունը շատ կարևոր է»:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի համար դատապարտելի է Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարությունը, թե պետք է Հայաստանը մտնի Ռուասաստանի կազմի մեջ
Օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն մեկնել է Լոռի` մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, որտեղ Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 քմ տարածք:
Օգոստոսի 12-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-վերսալ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անցած շաբաթ հրապարակվեցին Սահմանադրության նոր նախագծի հիմնական՝ 1-15-րդ գլուխները, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռ ուսումնասիրում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 168.am-ին ՄԻՊ գրասնենյակից նշեցին, որ մինչև իրենց համար հստակ չլինի, մեկնաբանություններ չեն տալու` արդյոք բավարա՞ր է ՄԻՊ վերաբերյալ Սահմանադրության նոր նախագծում ներառված գլուխը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Օրբելու փողոցի և Բաղրամյան պող. 53-ից-65 համարների ջրամատակարարումը: