Օգոստոսի 17-ին, ժամը 14.08-ին տեղեկատվություն է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները լճում նկատել են ջրահեղձվող քաղաքացու:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Վանաձորցի Ն. Ն.-ն ընտանիքի անդամների հետ Վրաստանի ծովափերից մեկում հանգստանալու ժամանակ մահացել է:
Հետախուզվող եղբայրները բերման ենթարկվեցին:
Օգոստոսի 18-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Վերը նշված գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 010 (կամ 011) 56-45-88 հեռախոսահամարով:
Նարեկը եկեղեցի է հաճախել մանկուց: Հոգևոր կյանքի բարելավումը նրան առավել շատ է հետաքրքրել, քան աշխարհիկը: Բարեպաշտ ու աստվածահաճո գործունեությունը Նարեկին հասցրեց այնտեղ, որ որոշվեց նրան ձեռնադրել կուսակրոն քահանա:
Օգոստոսի 17-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է:
Օգոստոսի 15-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Կամո Ղ.-ն, որը, ըստ բժիշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 08.00-ին, Էդուարդ Դ.-ն բերման է ենթարկվել, իսկ ավտոմեքենայից հայտնաբերվել և առգրավվել է դանակ` 7 սմ շեղբի երկարությամբ:
Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը և 18 ուղևոր:
Այսօր «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էին անում «Ոչ թալանին» նախաձեռնությանը հետ վերադառնալ ակտիվ պայքարի, որովհետև «հիմա նժարին դրված է ոչ միայն հանրային շահը, այլև՝ «Ոչ թալանին» նախաձեռնության բարի համբավը»։
Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:
Օգոստոսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ին Աճառյան փողոցի թիվ 32 հասցեի դիմաց անհայտ վարորդի վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը պոկվելով՝ հարվածել է 1982 թ. ծնված Հակոբ Տ.-ին:
ՀՀ գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից հայտնում են, որ՝ հՀաշվի առնելով աննախադեպ և տևական շոգ եղանակային պայմանները, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Օգոստոսի 18-ին, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՌԴ Սվերդլովի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի ԶՈՒ սպայի, ով լքել էր ծառայության վայրը, հայտնում է pravdaurfo.ru-ն՝ հղում կատարելով Ուրալի տրանսպորտի դատախազության մամլո ծառայությանը:
Հուլիսի սկզբից Իսպանիայում, որտեղ անցկացվում են մի շարք փառատոներ, ցլերը մահացու ոտնատակ են տվել 7 մարդու: Նրանցից 4-ը ստացած վնասվածքներից մահացել են անցած հանգստյան օրերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոստոսի 16-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու համար որոշել է պայմանագիր կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության հետ։ Այդ ընկերությունը պատրաստ է 230.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 16 շաբաթվա ընթացքում պատասխանել Սերժ Սարգսյանի առաջ քաշած հարցերին․ ի՞նչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:
Օգոսոտոսի 17-ին, ժամը 09.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. օգոստոսի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Նարեկացի փողոցի տներից մեկի բնակիչ` 1967 թ. ծնված Ա. Ք. -ը:
«Գիտե՞ք ինչ, պարզ է մի բան, որ դա ազգային արժեք է եւ պետք է պահպանվի: Այսպես ձեռքից ձեռք փոխանցելով ո՞ւր պետք է հասնեն: Ես միշտ այն կարծիքի եմ եղել, որ մարզահամերագայինը պետք է լինի պետության տնօրինության տակ: Մի նմուշ գոնե պետք է պահվի: Ամեն ինչը ցիրուցան եղավ, այդ ունիկալ օբյեկտներից որը քանդեցին, որը մնաց չօգտոգործված»:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել բոլոր աշխատանքներն ու հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան:
Ըստ Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի եզրակացության, Նազարբեկյան 48 շենքի շահագործումը պետք է դադարեցնել:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 47-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Նորք-Մարաշի Նորքի ամառանոցներ թաղամասի 282 տանը երեկ հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանն էր։ Դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան, ինչպես նաև գրություն, որում խնդրել էր իրեն չմեղադրել այդ քայլի համար։
Փոքրիկ Ջուլյա Գրիգորյանը ծնվել է 2002թ.Երևանում, մինչև 2015 թվականի հունիսի 2-ը երեխան անհոգ, բոլոր իր հասակակիցների նման խաղացել է բակում և ապրել իր մանկական երազանքներով: Սակայն հունիսի 2-ից նրա վիճակը վատանում է՝ ոտքերն այտուցվում են, աչքերը դեղնում, ծնողներն անմիջապես դիմում են բժիշկի, պարզվում է լյարդում խնդիրներ կան և ախտորոշում են լյարդի ցերոզ: