Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Սասունիկ գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների մոտ, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.23-ին:

Այրվել է Գ. Ն.-ին պատկանող ավտոտնակում կուտակված մոտ 4 խմ փայտ, մոտ 3 խմ աթար, 3 մահճակալ, 5 դուռ, 5 պատուհան, 1 սառնարան, կենցաղային իրեր, ավտոտնակի տանիքի մոտ՝ 1 քմ փայտյա կառուցատարրեր, իսկ հարակից ավտոտնակում ծխախեղդ է եղել Մ. Ե.-ին պատկանող 20 հավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս